Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ելքը» երթի է պատրաստվում

«Ելքը» երթի է պատրաստվում
10.01.2018 | 13:05

Հունվարի 19-ին, ժամը 17.00-ին, «Ելք» դաշինքը հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների` ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Նախ՝ թանկացումները, որի դեմ մենք դուրս ենք գալիս փողոց, ուժի մեջ են մտել հունվարի 1-ից, և ուժի մեջ են մտել նոր Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու հիման վրա, խորհրդարանում թանկացումների վերաբերյալ մենք փոփոխությունների նախագիծ էինք ներկայացրել, որը մերժվեց: Ինչու՞ հիմա. որովհետև մենք սպառել ենք խորհրդարանական հարթակը, որովհետև մեր նախագծերը մերժվել են: Ավելին, խորհրդարանում ունենք 9 մանդատ, 9 մանդատի շրջանակում ենք գործում, իսկ տվյալ պարագայում նշված բողոքի ակցիային կարող են դուրս գալ ավելի շատ մարդիկ, քան 9 մանդատին ձայն տված մարդիկ են»,- ասել է Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ իրենց այս քայլով գնում են քաղաքացիներին պաշտպանելու, քանի որ բոլորը բողոքում են թանկացումներից: «Քաղաքացիները, անկախ քաղաքական ուժերի պատկանելությունից, կմասնակցեն այս երթին: Սա բոլորիս է վերաբերում, սա «Ելք» դաշինքի համար չի արվում: Թանկացումը մոնոպոլիաների, կոռուպցիայի արդյունք է»,- հավելեց նա:

Դիտվել է՝ 1718

Մեկնաբանություններ